Ռախմանինովի օպերայի հերցոգը դարձել է անդրազգային կորպորացիայի ղեկավար08.28.2020
Այսօր, օգոստոսի 28-ին, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում կներկայացվի ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի «Ժլատ ասպետը» օպերան՝ Let՝s Play ժանրում: Այս իննովացիոն օպերային նախագծում երաժիշտները և երգիչները, որ գտնվում են տարբեր քաղաքներում և երկրներում, կհանդիպեն և հանդես կգան օպերայում «կոմպյուտերային էկրանի ներսում»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Օպերայի screenlife ձևաչափով ներկայացվող բեմական տարածությունը ինտեգրված է համակարգչային «Սֆերա» խաղում հանդես եկող հերոսների աշխարհին...
Ռեժիսորի մտահղացմամբ օպերայի գործողությունները ծավալվում են մեր օրերում: Օրինակ, այստեղ հերցոգը դարձել է անդրազգային կորպորացիայի ղեկավար: Նրա պարտիան ձայնագրվել է «Մոսկվա-Սիթիի» աշտարակներից մեկի վերին հարկերում:
«Screenlife ձևաչափը նախատեսում է, որ բոլոր գործողությունները կատարվում են հաջեդների էկրանին: Այդպիսի ֆիլմերում ինթերֆեյսերին և էկրաններին տրվում է առանձնակի ուշադրություն, քան դասական կինեմատոգրաֆում»,- նշել է ներկայացման ռեժիսոր Դմիտրի Օտյակովսկին:
Նրա կարծիքով, իրենց ցուցադրության մեջ հանդիսատեսը հիմնականում կնայի հերոսների դեմքերին, իսկ, ընդհանրապես, իրենք կառաջնորդվեն օպերատորական արվեստի օրենքներով:
Նա նաև նշել է, որ «Ժլատ ասպետի» մեջ իրենք հավատարիմ են մնացել Let՝s Play –ի գեղագիտությանը և համակարգչային խաղի շատ հատվածներում օգտագործել են որպես վիրտուալ դեկորացիաներ: Ռեժիսորի ասելով, օպերայի յուրաքանչյուր հերոս խաղի մեջ ունի իրեն համապատասխան կերպարը, որին ինքը ուղղորդում է: Հանդիսատեսը միաժամանակ տեսնում է այդ թվային «ավատարին» և «մենակատարին»:
Օպերայի առցանց տարբերակը կազմված է միմյանցից փոքր ընդմիջումներով բաժանված 3 գործողություններից: Այդ «միջանցքների» ժամանակ նախատեսվում է անցկացնել ներկայացված գործողության առցանց քննարկում:
Սերգեյ Ռախմանինովի «Ժլատ ասպետը» օպերայի իննովացիոն առցանց հեռարձակումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին՝ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: