Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին հերթին պետք է հետևել անվտանգությանը

09.08.2020


Մոսկվայի Պերովսկու վրայի թատրոնում համաճարակային ստիպողական ընդմիջումից հետո իր հանդիսատեսին վերստին հանդիպելու համար որոշել են ներկայացումների պրեմիերաների տոմսերն իրացնել սոցիալական ցանցում խաղարկություն անցկացնելով:

Թատրոնը հնարավորություն է ստացել դուրս գալ ինքնամեկուսացման ռեժիմից:

Քաղաքապետարանը մշակութային հաստատության աշխատանքը վերսկսելու համար առաջ է քաշել անվտանգություն ապահովող մի շարք անհրաժեշտ պայմաններ: Օրինակ, բեմում չեն կարող փորձերին մասնակցել 10-12 դերասանից ավելին: Առավել հասակավոր արտիստները հնարավորության դեպքում չեն մասնակցում փորձերին: Թատրոնում տեղադրված են օդը ախտազերծող գործիքներ:

Շենքի ներսում գտնվող բոլոր մարդիկ կրում են դիմակներ և ձեռքի տակ ունեն ախտազերծող միջոցներ: Բեմից դուրս դերասանները միմյանց նկատմամբ պահպանում են սոցիալական հեռավորություն:

Թատրոնում կա հստակ գիտակցություն, որ թեև իրենք կարոտել են հանդիսատեսին, սակայն առաջին հերթին պետք է հետևել անվտանգությանը:

Ավելացնենք, որ Մոսկվայի Պերովսկու վրայի թատրոնն իր նոր՝ 34-րդ խաղաշրջանը սկսել է սեպտեմբերի 2-ին, Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված «Հաղթանակի ճանապարհներով» ներկայացման պրեմիերայով :




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 592 անգամ