Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստներից մեկի հիվանդանալու հետևանքով...

09.10.2020


Այսօր, սեպտեմբերի 10-ին, արտիստներից մեկի կորոնավիրուսով հիվանդանալու պատճառով Ռուսաստանի Մեծ թատրոնում չեղյալ է հայտարարվել «Դոն Կառլոս» օպերայի ցուցադրությունը: Նույն պատճառով չի կայանա նաև նախապես հայտարարված «Որդին» ներկայացումը սեպտեմբերի 11-ին՝ Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Ի դեպ, երիտասարդական թատրոնի տնօրեն Սոֆյա Ապֆելբաումը նաև տեղեկացրել է, որ բոլոր նրանք, որոնք ներկայացման ժամանակ աշխատել են հիվանդացած արտիստի հետ, կուղարկվեն կարանտինի, իսկ թատրոնի մյուս աշխատակիցներից կվերցվեն անալիզներ: Նա նաև նշել է, որ առայժմ մյուս ներկայացումների ցուցադրության գրաֆիկը կպահպանվի:

Ինչ վերաբերում է Մեծ թատրոնին, հիշեցնենք, որ այն փակվել էր մարտի 16-ին, իսկ նոր թատերաշրջանը սկսել սեպտեմբերի 6-ին՝ հենց նույն «Դոն Կառլոս» ներկայացմամբ: Այսօր նախատեսված, բայց արտիստներից մեկի հիվանդանալու հետևանքով չեղյալ հայտարարվածը պետք է լիներ այս թատերաշրջանի 3-րդ ցուցադրությունը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 547 անգամ