Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գովազդային ծառայությունը թատրոններին մատուցում են անվարձահատույց

09.16.2020


Նախօրեին, սեպտեմբերի 15-ին, Մոսկվայի 24 թատրոններ գործարկել են համատեղ մի նախագիծ, որը նպատակ ունի վերադարձնել հանդիսատեսներին թատրոն: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Համաձայն այս միջոցառման, ճանաչված և մարդկանց սերը վայելող արտիստները, ռեժիսորները, գեղարվեստական ղեկավարները հանդիսատեսներին հրավիրում են դիտելու իրենց գործընկերների պատրաստած բեմադրությունները:

«Մոսկովյան թատերական միջավայրը դաշտավայր է, որը հիասքանչ է իր կանաչ ծածկոցի բազմազանությամբ»,- նշել է «Կհանդիպենք թատրոնում» անունը ստացած նախաձեռնության հեղինակ, «Տեատրում Սերպուխովի վրա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Թերեզա Դուրովան:

Ըստ նրա, այս քաղաքի թատերական տարածության մեջ հանդիսատեսը կարող է գտնել իր ռեժիսորին, հոգեհարազատ ներկայացում կամ ժանր՝ ըստ տրամադրության: Ասենք որ, նախագիծը գովազդվում է մոսկովյան լրատվամիջոցներով, որոնցից հատկապես երկուսը՝ հեռուստատեսային և ռադիո ալիքները գովազդային ծառայությունը թատրոններին մատուցում են անվարձահատույց:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 560 անգամ