Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շուշիի դրամատիկական թատրոնը ադրբեջանական ռմբակոծությունից հետո

10.07.2020


«Photolur» գործակալությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շուշի քաղաքի պետական դրամատիկական թատրոնի շենքի ներկա վիճակը ներկայացնող լուսանկար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»։

Պատկերը հաստատում է, որ այսօր դեռ շարունակվող Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակավայրերի քաղաքացիական նշանակության կառույցները ռմբակոծելու ընթացքում հատուկ նշանառության տակ են վերցնում նաև մշակութային հաստատությունները;

Բարբարոսության այս դրսևորումը ևս մեկ ապացույց է, որ ինքնորոշված Արցախի հանրապետության նկատմամբ հարևան պետությունը իրականացնում է այնպիսի ռազմական քաղաքականություն, որը միջազգային իրավական փաստաթղթերում բնորոշվում է «Մշակութային ցողասպանություն» եզրույթով;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 846 անգամ