Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանրահայտ թատրոնում օպերային սեզոնը հետաձգվել է մեկ տարով

11.05.2020


Միլանի հայտնի «Լա Սկալա»-ն չեղյալ է համարել դեկտեմբերի 7-ին թատերաշրջանի բացման առթիվ կայանալիք Գաետանո Դոնեցիտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի պրեմիերան: Այդ մասին «ansa.it»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Ներկա վարակաբանական իրավիճակը և գործող նորմատիվները թույլ չեն տալիս նախապատրաստել բեմադրության ցուցադրությունը հանդիսատեսի համար՝ թատերաշրջանի բացման մակարդակով»,- հայտարարել են թատրոնում:

Այժմ թատրոնի ղեկավարությունը դիտարկում է այլընտրանքային տարբերակներ, որոնցում, սակայն, հանդիսատեսի ներկայությունը բացառվում է: Քննարկվող տարբերակներից ամենահավանականը, թերևս, գալա համերգն է, որը կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

«Լա Սկալա»-յի թատերաշրջանները սովորաբար բացվում են Միլան քաղաքի երկնային պահապան սուրբ Ամբրոսի Մեդիոլանացու օրը: Առաջարկվել է, որ այս անգամ դա արվի առանց հանդիսատեսների: Սակայն մշակութային հաստատության համար դժվարությունը միայն հանդիսատեսների հարցը չէ, որոնց թիվը դահլիճում զգալիորեն կկրճատվեր, այլև արտիստներն ու երաժշտախումբը, որոնց համար պետք է ապահովվի անվտանգ սոցիալական հեռավորություն:

«Լա Սկալա»-ն իր դարավոր գործունեության ժամանակաընթացքում, սկսծ 1778թ.-ից, իր թատերաշրջանների բացումը չեղյալ է հայտարարել միայն 3 անգամ:

Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը հայտարարել էր թատրոններն ու կինոդահլիճները մինչև նոյեմբերի 24-ը փակելու մասին: Սակայն, կապված կորոնավիրուսի նոր ալիքի սաստկացման հետ, այդ ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 3-ը:

Միլանի հայտնի օպերային թատրոնը, ինչպես և մյուս մշակութային հաստատութէյունները, փակվել են փետրվարի վերջերից՝ COVID 19-ի առաջին ալիքի ժամանակ: Ամռանը կայացան մի քանի համերգներ, ապա և նույն բնույթի ելույթների էր ուղղվել աշնանային շրջանի գործունեությունը: Նախօրոք պլանավորված ողջ օպերային սեզոնը հետաձգվել է մեկ տարով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 542 անգամ