Վետերանների ներկայացումները հետաձգում են կամ էլ նրանք շրջում են առանձին12.10.2020
Մոսկվայի Մարկ Զախարովի անվան «Լենկոմ» թատրոնում չեղյալ են համարվել բոլոր այն ներկայացումները, որոնցում հանդես է գալիս ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը այդ որոշուման կայացումը հիմնավորել է այն բանով, որ իրենք չեն կարող թույլ տալ, որպեսզի արտիստուհին , հանկարծ, հայտնվի կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ:
«Մենք ափսոսում ենք Իննա Միխայիլովնա Չուրիկովային»,- ասել է Վարշավերը և նշել, որ արտիստուհու մասնակցությամբ ներկայացումները հանել է ազդագրերից, քանի որ շատ կափսոսան, եթե, «աստված չանի, ինչ-որ բան պատահի մեր պրիմադոնայի, ունիկալ արտիստուհու հետ»:
Ասենք, որ հետխորհրդային տարածքի շատ հանդիսատեսների համար հայտնի այս թատրոնի մեկ այլ արտիստ, որի տարիքն արդեն 65+ սահմանը վաղուց է հատել, հիվանդացել և բարեհաջող հաղթահարել է համավարկային հիվանդությունը:
Թատրոնի տնօրենը ասել է, որ արվում է հնարավոր և անհնար ամեն ինչ, որ նման առաջատար և բարձր տարիք ունեցող իրենց գործընկերներին պահպանեն վարակվելու վտանգից. Նրանց մեքենայով բերում են թատրոն, ուրիշների հետ շփումների հավանականությունը նվազեցնելու համար նրանք թատրոնում շրջում են առանձին և այլն: