Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը01.29.2021
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը, որը օրերս կորոնավիրուս հիվանդության ախտորոշմամբ տեղափոխվել էր Մոսկվայի Ֆիլատովի անվան թիվ 15 հիվանդանոցի վերակենդանացման բաժին, մահացել է։ Նա 87 տարեկան էր։ Այդ մասին նույն հիվանդանոցում նույն ախտորոշմամբ բուժվող նրա տիկնոջ՝ Իրինա Կուպչենկոյի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Վասիլի Լանովոյը Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի առաջատար դերասաններից էր; Նա այս հռչակավոր բեմում մարմնավորել է ավելի քան 50 կերպար, որոնց մեջ Ֆաբիանո («Մարիա Ստյուարտ), Կեսար («Անտոնիոս և Կլեոպատրա»), Դոն Գուան («Փոքրիկ ողբերգություններ»), Տրոցկի («Բրեստի հաշտություն») և այլն։
Վասիլի Լանովոյը բազմաթիվ հիշարժան հերոսների է կերտել նաև կինոյում՝ Վրոնսկի («Աննա Կարենինա»), Պավել Կորչագին («Պավել Կորչագին»), Գրեյ («Ալ առագաստներ»), Իվան Վարավվա («Սպաներ»), Կառլ Վուլֆ («Գարնան 17 ակնթարթները») և այն։
Վասիլի Լանավոյը նաև հանդես է եկել մենակատարումներով, աշխատել է որպես մանկավարժ։ Նա Շչուկինի անվան թատերական ուսումնարանի պրոֆեսոր ռուսական բեմի և էկրանի խոշորագույն լեգենդներից էր։