Արևելյան քաղաքակրթության լեգենդար ճարպիկը բարձրացել է բեմ 02.05.2021
Այսօր, փետրվարի 5֊ին, Ռուսաստանցի հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր Թիմուր Բեկմամբետովը Մոսկվայի Ազգությունների թատրոնում կներկայացնի իր իսկ բեմադրած առաջին տիկնիկային թատրոնը, որը պատմում է միջինասիացի հայտնի Խոջա Նասրեդինի պատմությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։
Բեկմամբետովի պատրաստած այս ներկայացումը իր ժանրով նաև դեբյուտային է Ազգությունների թատրոնի խաղացանկում։
Ռեժիսորը խոստովանել է, որ երկար տարիներ երազել է անդրադառնալ «տաղանդավոր և պարադոքսալ Խոջա Նասրեդինի պատմությանը, որն ամեն ինչ շրջում է գլխիվայր»։
Բեկմամբետովը նշել է, որ «քանի որ աշխարհը առանց այդ էլ շրջված է գլխիվայր, ապա Խոջա Նասրեդինի համար արդյունքում ամեն ինչ հայտնվում է իր տեղում»։
Նրա ասելով, իրենք ստեղծել են կերպար արևելյան քաղաքակրթության լեգենդար ճարպիկի մասին և ստացվել է մի պիես ազատության, սիրո և մարդու իրավունքների, այսինքն բոլոր ժամանակների հիմնախնդիրների և երազանքների մասին՝ ընդհուպ մինչև մեր օրեր։
Հանդիսատեսները կտեսնեն այնպիսի տիկնիկների, որոնք խոսում են հայտնի դերասանների՝ Եվգենի Միրոնովի, Կոնստանտին Խաբյենսկու, Չուլպան Խամատովայի, Ելիզավետա Բոյարսկայայի այլոց ձայները։
![](upload/Bekmambetov 1in tiknikayin.jpg)