«Փղի հետևի մասը» հիշեցնում է այսբերգի մասին02.08.2021
Մոսկվայի «Ժամանակակից պիեսի թատրոնում» անցած շաբաթ օրը ցուցադրվել է «Փղի հետևի մասը» նոր ներկայացումը, որը պատմում է արդեն առաջացած տարիքով, անհաջողակ դերասանի մասին, որը խաղում է ոչ թե Համլետ, քեռի Վանյա կամ Բորիս Գոդունով, այլ գավառային պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված ներկայացման մեջ փղի հետևի մաս։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Դերասանի կինը պատրաստվում է արտագաղթել Իսրայել։ Դերասանն այդ գաղափարով ներշնչած չէ, սակայն, նա պատրաստ է լքել հայրենիքը ինչ֊որ նոր շանս գտնելու համար։
Մի անգամ նրա մոտ են գալիս «քաղաքավարի մարդիկ» և գրավիչ առաջարկություն անում՝ «պետական անվտանգության հետաքրքրությունների շրջանակներում»։ Դերասանը սկսում է աշխատել պետական կառույցի հովանու ներքո՝ ձևանալով որպես արդարադատությունից փախած նահանգապետ֊կոռուպցիոներ։
«Այս աշխատանքով ես ցանկանում եմ ստիպել հանդիսատեսին հարցերի պատասխաններ փնտրել իշխանության, փողի գայթակղության, ստի մասին։ Հարցերը շատ են և տրվում են ոչ թե ուղղիղ, այլ հետաքրքրաշարժ պատմությունների միջոցով։
Բեմադրության հեղինակները նշել են, որ թեման վերցված է իրական կյանքից, որը այս ու այն ձևով տարբեր ժամանակներում արձանագրվել են տարբեր մարդկանց կյանքում։ Այսպես ստացվել է մի ներկայացում, որը բացահայտում է երկու մակարդակ՝ քաղաքականությունից հեռու փոքր մարդու և դերասանի թեման, որը փորձում է մաս֊մաս հավաքել իր կյանքի դրվագները և իշխանության, փողի, այսօրվա իրականության թեման, որի մասին շատ֊շատերը քիչ պատկերացում ունեն, քանի որ տեսնում են միայն այսբերգի գագաթը․․․