Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իսպանական կրքերի վերաիմաստավորումը ֆրանսիական մոտեցմամբ

02.11.2021


Մոսկվայի Կոլոբովի անվան «Նոր օպերա» թատրոնում նախապատրաստում են Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի իրենց տարբերակը։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Թատրոնում որոշել են հետևել ոչ թե հայտնի ստեղծագործության պարզ թվացող սյուժեին այլ կերպարների որոշակությանը, որի մասին ժամանակին խոսել են ֆրանսիացի հեղինակները՝ գրող Պրոսպեր Մերիմեն և կոմպոզիտոր Ժորժ Բիզեն։

Մոսկովյան նոր բեմադրության հեղինակները պնդում են, որ իրենք նկատել են օպերայի հեղինակների ֆրանսիական մոտեցմամբ իսպանական կրքերի վերաիմաստավորումը։

«Կարմեն» օպերան առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 1875թ․֊ին։ Պրոսպեր Մերիմեի արձակ գործի հիման վրա ստեղծված լիբրետոյի հեղինակներ Անրի Մելյակը և Լյուդովիկոս Գալևին գործողությունները ներկայացնում են Իսպանիայում՝ 19֊րդ դարի կեսին։ Գնչուհի Կարմենի նկատմամբ սերը ստիպում է սերժանտ Խոզեին մոռանալ իր հարսնացու Միքայելային և հեռանալ զինվորական գործից։ Սակայն, ճակատագրական գեղեցկուհի Կարմենը իր սերը խոստանում է ցլամարտիկ Էսկամիլիոյին։ Այս մերժման հետ չհաշտվելով՝ Խոզեն սպանում է իր սիրելիին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 800 անգամ