Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիտունինի և Պուշկինի կյանքը միահյուսվում է պարտերի և ամֆիթատրոնի միջև

02.26.2021


Ռուսաստանի Արխանգելսկի մարզային դրամատիկական թատրոնը «Փրկել Պուշկինի կամերյունգերին» վերնագրով իր նոր բեմադրությունը ներկայացրել է անսովոր ձևաչափով։ Ցուցադրությունը տեղի է ունենում պարտերի և ամֆիթատրոնի միջև հարդարված հարթակում։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

«Անսովորը ամփոփվում է այն բանում, որ մենք յուրացնում ենք անսովոր տարածություն։ Դերասանները աշխատում են հանդիսատեսների միջև»,֊ նշել է ռեժիսոր Անդրեյ Տիմոշենկոն։ Նա նաև նշել է, որ իրենց թատրոնում կան բեմադրություններ, որոնցում բեմական գործողությունները մի փոքր ներթափանցում են դահլիճի մեջ, իսկ այս դեպքում հանդիսատեսը հրնց սկզբից հայտնվում է «գործողության ներսում»։

Այս ներկայացման պրեմիերան նախատեսված է եղել դեռ 2020թ․֊ի նոյեմբերին, սակայն կապված կորոնավիրուսային սահմանափակումների հետ հետաձգվել էր և կայացել է na[orein1 փետրվարի 25-ին։

Ներկայացման մեջ միմյանց են ներհյուսվում ՝ Պուշկինի և մեզ ժամանակակից Պիտունինի կենսագրությունները։ Պիտունինը անցնելով իր կյանքի ուղին հիշում, գտնում և պատմում է Պուշկին մարդու մասին։ Մեծ բանաստեղծը մոտենում է հանդիսատեսին, վերածվում հարազատի, ռուսական մշակույթի և բանաստեղծության խարհրդանիշի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 550 անգամ