Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկում է չեխովյան հայտնի միջազգային 15֊րդ թատերական փառատոնը

05.14.2021

Այսօր, մայիսի 14֊ին Մոսկվայում մեկնարկում է Չեխովի անվան 15֊րդ թատերական միջազգային փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Այս կարևոր թատերական ֆորումին իր ողջույնի խոսքն է հղել նաև ՌԴ նախագահը, որը նշել է, որ «փառատոնը ծառայում է նոր գաղափարների առանց հոգնելու որոնմանը, երկրների միջև հումանիտար համագործակցության ամրապնդմանը»։

Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնը հիմնադրվել է 1992 թ․֊ին։ Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Հիմնադրումից ի վեր այս ստուգատեսին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 51 երկիր, որոնց թատերախմբերի կատարմամբ հանդիսատեսը հնարավորություն է ստացել դիտել 600 ներկայացում։

15֊րդ փառատոնի համար հարթակներ են տրամադրել Մոսկվայի առաջատար թատրոններից Մոսսովետի անվան պետական ակադեմիական, Պուշկինի անվան դրամատիկական, «Գելիկոն֊օպերա» թատրոնները և «Զարյադիե» համերգային դահլիճը։

Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 17-ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 685 անգամ