Հանդիսատեսը որոշում է թե ինչ նոր պիեսով է համալրվելու թատրոնի խաղացանկը 05.20.2021
Սանկտ֊Պետերբուրգի «Կոմեդիանտներ» թատրոնում այս շաբաթավերջի 3 օրերին կկայանա «Լիգովկա 44 Այո/Ոչ» ժամանակակից դրամատուրգիայի լաբորատորիա, որի ժամանակ հանդիսատեսները քվեարկությամբ կորոշեն այն ներկայացումները, որոնք հետո կընդգրկվեն թատրոնի խաղացանկում։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Լաբորատորիայի շրջանակներում կցուցադրվեն տարբեր ժանրերի ժամանակակից պիեսների հիման վրա կառուցված 6 բեմադրությունների էսքիզներ, որոնք կներկայացնեն տարբեր թատերական բուհերի և արվեստանոցների ռեժիսորներ։
Լաբորատորիայի օրերին, անշուշտ Ռուսաստանի ամենատարբեր հեռավոր շրջաններից և խոշոր քաղաքներից ժամանած մասնակիցները հնարավորություն կունենան զրուցել թատերական գործի հմուտ մասնագետների հետ, իսկ նախագծերի ցուցադրություններից հետո, հանդիսատեսների ակտիվ ներգրավմամբ, մասնակցելու դրանց քննարկումներին։