Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնը

05.27.2021

Այսօր, մայիսի 27֊ին,Սանկտ֊Պետերբուրգի Մարինյան թատրոնում մեկնարկել է «Սպիտակ գիշերների աստղերը» խորագրով XXIX միջազգային փառատոնը։ Թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Վալերի Գերգիևը հանդիսատեսներին հիշեցրել է, որ իրենց փառատոնը առաջին անգամ մեկնարկել է 1993 թ.-ին և այժմ իր 30-ամյակի ճանապարհին է:

Նա նաև նշել է, որ այս միջոցառումը իրենց թատրոնի յուրաքանչյուր թատերաջրջանի գլխավոր իրադարձությունն է:

«Ի տարբերություն նախորդ տարվա, երբ փառատոնը, հասկանալի պատճառներով , այնքան տարածված չէր, որքան ես կցանկանայի, այժմ մենք պատրաստել ենք շատ ավելի հիմնավոր, ամբողջական և բազմազան ծրագիր»,֊ ընդգծել է Գերգիևը։:

Փառատոնային նշանակալից իրադարձությունների շարքից առավել հիշարժանը կդառնան ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն հանդիսատեսին մատուցվելիք Պյոտր Չայկովսկու հազվադեպ կատարվող «Օռլեանի սպասուհին», Ռիչարդ Վագների «Թանհեյզեր», Լեո Դելիբեսի «Լակմե» օպերանները: Կլինի նաև չորրորդ պրեմիերան, որում կներկայացվեն Իգոր Ստրավինսկու 1920-ակա թթ․ ստեղծած մեկ գործողությամբ երեք ստեղծագործություններ։

Ասենք որ փառատոնի ծրագիրը ավանդաբար ներառում է նաև Ռուսաստանի բալետի Վագանովայի անվան դասական պարի ակադեմիայի ուսանողների ավարտական ​​ելույթները, որոնցից լավագույններին Մարիինյան թատրոնը կհրավիրի միանալու իր բալետային խմբին:

«Սպիտակ գիշերների աստղերը» Սանկտ Պետերբուրգում կայացող ամենամեծ և ամենաերկար փառատոնն է, որին մասնակցում են նաև Ռուսաստանի տարածաշրջաններից և տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հանդիսատեսներ։

Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 18- ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 512 անգամ