Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմական մայրամուտից առաջ կմեկնարկի Հերման Կորնեհոյի տանգոն

06.01.2021

Մոսկվայում ընթացող Չեխովի անվան 15֊րդ թատերական փառատոնում այսօր իր արարվեստըկցուցադրի արգենտինացի հայտնի խորեոգրավ Հերման Կորնեհոյի ղեկավարությամբ գործող թատերախումբը։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Կորնեյոն համարվում է աշխարհում տանգոյի լավագույն կատարողներից մեկը։ Մոսկվացի հանդիսատեսին նա և իր պարային խումբը հունիսի 1֊ից-5֊ը Մոսսովետի բեմում կներկայացնեն «Տանգո մայրամուտից առաջ» բեմադրությունը։

Ներկայացմանը մասնակցում են նրանից բացի իր մշտական պարային զուգընկերը՝ Հիսելիա Գալեսիսին և ևս 8 վիրտուոզ պարողներ, որոնք տանգոյի միջազգային մրցույթների դափնեկիրներ են։ Նրանք կկատարեն 27 պարային համար, որոնք կկատարվեն երկու վոկալիստների և վեց երաժիշտների կենդանի կատարմամբ հնչող երաժշտության ուղեկցությամբ։ Տանգոյի այս կրակոտ և զգայական պարային երեկոն Ասթոր Պյացոլայի ստեղծագործությունների ներքո կշարունակվի երկու ժամ։

Հերման Կորնեհոն ծնվել է Բուենոս Այրեսի Սարատե արվարձանում։ Նա տանգոյով սկսել է զբաղվել 10 տարեկանում: 15 տարեկանում ավարտել է Գաթելի պարի կոնսերվատորիան և ստացել տանգոյի պատվավոր մագիստրոսի կոչում: Նա սովորել է նաև դասական և ժամանակակից բալետ, ջազ և ակրոբատիկայի տեխնիկա: Կորնեհոն բացի բազմաթիվ ազգային պարի մրցանակները, 2005-ին դարձել է նաև տանգոյի աշխարհի չեմպիոն:




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 618 անգամ