Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոնցեպտուալ թատրոնը՝ լավագույն սոցիալական նախագիծ

06.29.2021


Ռուսաստանում, Սոչի քաղաքի «Կրասնայա պոլյանա» խաղային գոտում գործունեություն իրականացնող «Խաղի մեջ» անունով կոնցեպտուալ թատրոնը ճանաչվել է այդ երկրի լավագույն սոցիալական նախագիծը։ Այդ մասին տեղեկացնում ՝է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru․֊ին։

Ծովափնյա քաղաքի լեռնային տեղանքում, որտեղ գտնվում է Օլիմպիական կենտրոնը, հիմնադրված առաջին թատրոնը իրադարձային նշանակություն է ստացել։ Փորձագետների խորհուրդը բարձր է գնահատել քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը միտված այս նախագիծը։

Այս թատրոնում արդեն բեմադրվել է երեք ներկայացում, իսկ 4֊րդի պրեմիերան (նեկայացումը կոչվում է «Արքայական խոհանոցի գաղտնիքները») նախատեսված է հուլիսի 10֊ին։

«Խաղի մեջ» անունով կոնցեպտուալ թատրոնը յուրահատուկ է իր ձևաչափով, որտեղ յուրաքանչյուր հանդիսատես գտնվում է բեմից շատ մոտ տարածության վրա։ Փոքր հրապարակի շնորհիվ դերասանի և հանդիսատեսի միջև հեռավորությունը նվազագույն է, որը հնարավորություն է տալիս դառնալ գործողության անմիջական մասնակից։ Այս թատրոնում ցուցադրում են թատերական արվեստի փոքր ձևեր՝ մոնոներկայացումներ, ստեղծագործական երեկոներ, մասնավոր թատրոնների փոքր ներկայացումներ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 561 անգամ