Օգնություն ցուցաբերել, եթե նրա վնասված մատից արյուն է հոսում 07.26.2021
Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի բժշկական պետական համալսարանի ուսանողները մշակել են ինտերակտիվ թատրոնի նախագիծ, որի ներկայացումների թեմանները նպատակամղված են ՄԻԱվ֊ՁԻԱՀ֊ի տարածման և հիվանդների նկատմամբ խտրական վերաբերմունքի կանխարգելմանը։ Բեմադրությունները հիմնականում կհասցեագրվեն 9-11-րդ դասարանների աշակերտներին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Նախագծի հեղինակ Մատվեյ Նովիկովը իր նախաձռնությունը անվանել է «Մեծ փոքր հիմնախնդիր», որի մեջ մտնում են երեք բեմադրություն։ Դրանց հիմնական իմաստն այն է, որպեսզի երեխաները ճիշտ վերաբերմունք ցուցաբերեն ՄԻԱվ֊ՁԻԱՀ֊ով հիվանդների նկատմամբ, իմանան այն կանխարգելու մասին և չոտնահարեն հիվանդությունն ունեցողների մարդկային իրավունքները։
Հանդիսատեսները պետք է կարգավորեն այդ հիվանդությունն ունեցող գլխավոր հերոսուհու հարաբերությունները՝ որոշում ընդունելով, թե նրա որ գործողություններն են վտանգավոր շրջապատի մարդկանց համար։ Ներկայացումը ցուցադրելու վայրում նստարանների վրա կտեղադրվեն հատուկ կոճակներ՝ ընտրություն կատարելու նպատակով։ Դրանց միջոցով հանդիսատեսները պետք է պատասխանեն, օրինակ, թե արդյոք կարելի՞ է հիվանդի հետ ողջագուրվել, ջուր տալ նրան կամ օգնություն ցուցաբերել, եթե նրա վնասված մատից արյուն է հոսում։ Շատերը այդ մոտեցումները չգիտեն, իսկ հանդիսատեսն, այդպիսի դեպքերի առջև հայտնվելով,պետք է, որոշում կայացնի։
Ավելացնենք, որ այս նախաձեռնությունն արդեն իր շուրջն է համախմբել շատ բուժաշխատող֊կամավորականների, որոնք այս ուսումնական ինտերակտիվ բժշկական֊կանխարգելիչ ներկայացումները կփորձեմ կազմակերպել նաև տարածաշրջանի այլ բնակավայրերում։