Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աուդիոքվեստ։ Ժամանակակից բեմադրության նոր ձևաչափ

08.18.2021

Ռուսաստանում ստեղծագործող Միխայիլ Զիգարի Մոբիլ գեղարվեստական թատրոնը և «Յանդեքս֊երաժշտությունը» սկսել են ընտանեկան աուդիոքվեստերի համատեղ նախագիծ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Համացանցի «Յանդեքս֊երաժշտություն» տիրույթից օգտվողների համար արդեն հասանելի է դեդեկտիվ սյուժեով սերիայի առաջին աուդիոքվեստը, որը վերնագրված է «Փախուստ շատրվանից»։ Այս գործը նվիրված է Մոսկվայի Գորկու անվան զբոսայգուց անհետացած «Աղջիկը կշեռքով» քանդակին, որն այդտեղ էր գտնվում 1930 թ․֊ից։

Մոբիլ գեղարվեստական թատրոնը ստեղծելով, ինչպես նշել է Զիգարը, իրենք հորինել են ժամանակակից թատրոն, որը չունի կոշտ շրջանակններ և բեմի սահմաններ։ Նա նշել է, որ իրենք մշտապես «Յանդեքս֊երաժշտության» հետ նոր ձևերի փորձարկումներ են անում։ Դրա շնորհիվ նրանց հաջողվել է միասին ստեղծել ժամանակակից բեմադրության նոր ձևաչափ՝ հասցեագրված ողջ ընտանիքին։ Դա աուդիոքվեստն է։

Մեծերի և դպրոցական ցածր տարիքի երեխաների համար այս ձևաչափի հեղինակներն անկախ մանկական թատրոնների փառատոնի կազմակերպիչներն են՝ մասնագիտությամբ մանկական ներկայացումների ռեժիսորներ, բանաստեղծուհի և Մոբիլ գեղարվեստական թատրոնի տնօրենը։

Աուդիոքվեստները պետք է հեռարձակվեն բացառապես «Յանդեքս֊երաժշտություն» համացանցային տիրույթում՝ մի քանի ամիսը մեկ, իսկ ավելի ուշ դրանք մատչելի կդառնա բոլորին «Սոկոլնիկի» և «Էրմիտաժ» զբոսայգիներում։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 482 անգամ