Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետք է պատրաստ լիներ տրանսֆորմացվելու․․․։

08.19.2021


Շուտով շվեյցարացի ռեժիսոր Դանիել Ֆինցի Պասկայի «Lunapark» բեմադրության ռուսական տարբերակը դիտելու հնարավորություն կստեղծվի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հանդիսատեսների համար։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Իտալական նեոռեալիստական ֆիլմերի դիտողական ոճով մի ընտանիքի դեպի ծով կատարած ճանապարհորդության պատմությունը կներկայացվի Սանկտ֊Պետերբուրգի «Լյումեր֊հոլլ» դահլիճի ստեղծագործական տարածությունում։

Հանդիսատեսի հետ փոխազդեցության նոր ձևերի որոնումը համաճարակի պայմաններում դարձել է մարտահրավեր, որին Ֆինցի Պասկան պատասխանել է իմմերսիվ բեմադրությամբ։ Հրաժարվելով բեմից, հանդիսատեսին թողնելով կերպարներով լցված անդրկուլիսներ, ռեժիսորը կատարել է հերթական սրամիտ հնարքը՝ նվազագույնի հասցնելով հեռավորությունը դերասանների և հանդիսատեսների միջև։

«Սա կարոտի ներկայացում է, հուզիչ, որտեղ միանում են լույսը, արտացոլքերի խաղը, մոռացված մանկական զգացմունքները և անհոգությունը»,֊ նշել է ռեժիսորը։

«Lunapark» իմմերսիվ բեմադրության պրեմիերան կայացել է 2020 թ․֊ի սեպտեմբերին՝ Շվեյցարիայում, իսկ ռուսական տարբերակի վրա աշխատանքները մեկնարկել են նույն թվականի դեկտեմբերին։

Այս աշխատանքը իրականացնելու բարդություններից մեկը հարմար հարթակ գտնելու մեջ է եղել, որը նաև պետք է պատրաստ լիներ տրանսֆորմացվելու։ Ռուսական տարբերակի հեղինակներին այդպիսի իդեալական տարածություն է թվացել «Լյումեր֊հոլլ» դահլիճի մեջ մտնող գազի պահպանման և լիցքավորման նախկին վայրը։

Ռուսական տարբերակի հեղինակները այնտեղ ստեղծել են սյուրռեալիստական զբոսավայր, որը լցված է մանկական մոռացված երազների ու հայտնագործությունների նմանվող կերպարներով։ Ատրակցիոնների այս միջավայրում ազատ տեղաշարժվելով՝ հանդիսատեսները շրջան են գծում կերպարների կարուսելի վրա և, արդյունքում՝ հայտնվում բեմում, որտեղ նրանց պետք է դիմավորեն հիշողության և մանկության մասին ներթափանցող մենախոսությամբ։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 490 անգամ