Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բիենալեն կնվիրվի այսօր գործող ռեժիսորին և ոչ միայն․․․․

08.30.2021


Մոսկվայի թատերական շրջանակներում նախապատրաստվում են անցկացնել «Թատերական արվեստների բիենալե։ Ռեժիսուրայի դասեր» խորագրով հերթական բիենալեն։ Այս անունով միջոցառում Ռուսաստանի մայրաքաղաքում կանցկացվի 5֊րդ անգամ և կնվիրվի ռուսական ժամանակակից թատերական ռեժիսուրայի աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկի՝ Յուրի Բուտուսովի 60֊ամյակին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բիենալեն կընթանա երկու ուղղությամբ, որոնցից առաջինը նախատեսում է մրցութային ծրագիր, իսկ երկրորդը մրցույթից դուրս, երկրի տարբեր թատրոններում Բուտուսովի իրականացված մի շարք պիեսների ցուցադրություն։

Մրցույթին ռուսաստանցի երիտասարդ ռեժիսորները կմասնակցեն իրենց պատրաստած 13 բեմադրություններով, իսկ Բուտուսովը հանդիսատեսին կներկայացնի 9 բեմադրություն, որոնցից մի քանիսը բիենալեի շրջանակներում կցուցադրվեն նաև Սանկտ֊Պետերբուրգի Բուտուսովին «հարազատ» բեմահարթակներում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 433 անգամ