Կկայանա երիտասարդ դրամատուրգների «Լյուբիմովկա֊2021» մրցույթը09.02.2021
Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը սեպտեմբերի 2-ից 10֊ը կդառնա «երիտասարդ դրամատուրգիայի հավաքտեղի»։ Մեկնարկում է «Լյուբիմովկա֊2021» խորագրով փառատոնը։ Այդ մասին հաղորդում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Միջոցառմանը մասնակցելու համար Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից և մի շարք երկրներից հավաքվել է ընդհանուր առմամբ 754 պիես, որոնցից 24-ը մասնագիտական հանձնաժողովն առանձնացրել է մրցութային ծրագրին մասնակցելու համար։
Ընտրված պիեսները կներկայացվեն ռեժիսորական ընթերցումների ձևաչափով։ Դրանց մասնակցում են ինչպես թատերական բուհերի ուսանողներ, այնպես էլ հայտնի դերասաններ։ Ավանդաբար ամեն ընթերցումից հետո կայացվում են քննարկումներ, որոնց մասնակցում են դերասանները, հանդիսատեսները և ստեղծագործության հեղինակը։
«Լյուբիմովկա֊2021» փառատոնը ունի նաև արտամրցութային ծրագիր, որը ձևավորում է «Սովրեմեննիկ»֊ի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովը։ Այս ձևաչափի մեջ հավաքվում են արդեն կայացած դրամատուրգների նոր գործերը։