Ցուցադրությունը կկազմակերպվի «COVID-free» ձևաչափով09.13.2021
Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները չեն պլանավորում մտցնել QR֊ ծածկագիր թատրոններում և կարծում են , որ գործող հակակովիդյան միջոցառումները լիովին համապատասխանում են հակահամաճարակային իրավիճակին և այսօր բավարար են։ Այդ մասին «teatral-online.ru․֊ի տեղակատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
«Եկեք ելնենք այն բանից, ինչ֊որ ունենք, ինչու՞ պետք է գուշակենք ապագան։ Այն միջոցները, որոնք նախաձեռնում է քաղաքը, որպեսզի պայքարի համաճարակի դեմ, թույլ են տալիս, իհարկե, սահմանափակ ձևաչափով, բոլոր ուղղություններով անցկացցնել մշակութային֊ստեղծագործական կյանքը»,֊ հայտարարել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին։
Նշենք, որ «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնը փորձնական անցկացնում է առավել պահանջարկված երեք («Հիշատակի աղոթք»,«Յունոնա և Ավոս» և Խելակորույս օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը») ներկայացումների ցուցադրություն «COVID-free» ձևաչափով։
Ընդ որում, նախատեսվում է, որ հոկտեմբերին այդ բեմադրությունները կխաղացվեն հանդիսասրահի 100 տոկոսանոց զբաղվածության պայմաններում։ Տոմսերը վաճառվում են QR֊ ծածկագրով։
Այդպիսի ձևաչափով աշխատանքի կանցնի նաև Ազգությունների թատրոնը։ Հոկտեմբերին Եվգենի Միրոնովի ղեկավարությամբ գործող թատրոնում կարծում են, որ մարդկանց QR֊ ծածկագրի միջոցով նույնպես կապահովեն հանդիսասրահի նստատեղերի զբաղվածության 100 տոկոսանոց ցուցանիշ; Այդ ձևաչափով կներկայացվեն «Գորբաչյով» և «Իվանով» բեմադրությունները։