Ապրել ոչ միայն իրականության մեջ, այլև ստեղծել սեփական աշխարհը10.08.2021
Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (MXT֊ում) փորձում են բացահայտել մարդուն ապրելու ուժ տվող նոր հոգևոր լիցքեր։ Այդ խնդիրը լուծելու համար ռեժիսոր և գեղանկարիչ Վիկտոր Կրամերը հայտնի դերասան Կոնստանտին Խաբյենսկու հետ գրել են «Վրակներ, կամ բարոն Մյունհաուզենի կտակը» պիեսը, որի սյուժեն հիմնված է հայտնի բարոնի կյանքի իրական փաստերի վրա։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Ռապսեի հեքիաթների և մի շարք այլ հեղինակների «Մյունհաուզենյան» ստեղծագործությունների հիմքով ստեղծված պիեսը չունի երևակայությունը սահմանափակող որևէ պատնեշ։
«Կարելի է սպանել աշխարհը փոխելու ձգտում ունեցող կյանքը, բայց կարելի է գնալ նաև Մյունհաուզենի ճանապարհով՝ փորձելով ստեղծել սեփականը, երևակայականը, անճշմարտանմանը»,֊ նշել է Կրամերը։ Ըստ նրա բարոնի կտակի իմաստը կայանում է այն բանում, որպեսզի մարդիկ ձգտեն ապրել ոչ միայն իրականության մեջ, այլև փորձեն ստեղծել սեփական աշխարհները, հավատան , որքան էլ դրանք աբսուրդ թվան, քանի որ այդ ամենը օգնում է ապրել․․․
Բեմադրության գլխավոր դերն, անշուշտ, վստահված է պիեսի համահեղինակին՝ դերասան Կոնստանտին Խաբյենսկուն։ Դերասանին Կրամերը բնութագրում է որպես մեկի, ում մեջ համամասնորեն գոյություն ունի կառուցիկ, կյանքի բոլոր գործընթացները հասկացող, կազմակերպված, հավաք, հողին ամուր կանգնած և զարմանալի իրական մարդը։«Այդ ամենով հանդերձ նրա մեջ ապրում է երևակայողը»,֊ նշում է Կրամերը,֊ Նրա կարծիքով դերասանի բնույթի մեջ մեծ բաժին է կազմում տարերայնությունը «և այդ ամենի համադրությունը նրան դարձնում է մեծ դերասան»,֊ ընդգծել է նա։