Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ ոքի վիճակված չէ դարերով նստել սիրելիի կողքին

10.13.2021


Մոսկվայի Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնը նախապատրաստում է մի ներկայացում, որը հասցեագրված է նրանց, որոնք վստահ են, որ մանկական պատմությունները այլևս իրենց համար չեն, և բոլորովին դեմ չեն ստոգելու սեփական ջղերի ամրությունը։ Այդ մասին հաղորդում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Սպիտակ սագիկը» մի իշխանի պատմություն է, որն ամուսնանում է գեղեցկուհի իշխանուհու հետ։ Սակայն դեռ նրան կարգին չիմացած, պարզվում է, որ պետք է բաժանվեն։ Բայց դա սովորական բաժանում չէ։ Նա բաժանվում է՝ կնոջը թողնելով ուրիշի ձեռքերում։

«Ի՞նչ անել։ Չէ, որ իրար գրկած դարերով չես նստի կողք֊կողքի»,֊ տեղեկացնում է թատրոնի լրատվական ծառայությունը։

Իշխանը և իշխանուհին չեն կարողանում պահպանել միմյանց տրված խոստումները։ Գայթակղությունը նրանց կյանք է բերում չարիք, որը վերածվում է գլխավոր հերոսներից մեկի սև էության։

«Սպիտակ սագիկը» ներկայացում է համարձակ հանդիսատեսների համար։ Ասենք, որ սա Մոսկվայի Օբրազցովի թատրոնի այս թատերաշրջանի առաջին պրեմիերան է, որը կկայանա նոյեմբերի 19֊ին։



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 484 անգամ