Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոմպոզիտորի կյանքի կարևոր ստեղծագործությունը կկատարվի մայրենի լեզվով

10.21.2021


Այսօր, հոկտեմբերի 21֊ին, Ռուսաստանում առաջին անգամ հանդիսատեսին կներկայացվի հրեա կոմպոզիտոր Գիլիա Շոխատի «Ալֆա և Օմեգա» մասին օպերան։ Մոսկվայի «Գելիկոն֊օպերայի» բեմից առաջին անգամ երաժշտական ներկայացումը կկատարվի եբրայերեն լեզվով։ Այդ տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Յուրաքանչյուր օպերային թատրոն ոչ միայն պետք է օգտագործի ընդերքը և խաղացանկային օգտակար հանածոները, որոնք հաջողություն են բերում շնորհիվ դարավոր , ժամանակով ստուգված դասական գլուխգործոցների, այլև պետք է բացի աշխարհի համար մեր ժամանակակիցների երաժշտությունը։ Մենք պետք է այսօրը լսենք ժամանակակիցների ստեղծագործությունների միջոցով»,֊ նշել է «Գելիկոն֊օպերայի» գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերտմանը։ Նա նաև ընդգծել է, որ իրենց թատրոնը դասականների հետ կողք֊կողքի վարագույրը միշտ բացում է նաև նոր անունների համար։

Բերտմանը նաև նշել է, որ «Ալֆա և Օմեգա» խորհրդանշական օպերան իսրայելցի ժամանակակից կոմպոզիտոր Գիլիա Շոխատն ստեղծել է աշխարհի արարման սյուժեի հիման վրա։ «Հողագնդի առաջին մարդկանց պատմությունը, գայթակղության պատմությունը, գաղափարից իրականություն ճանապարհի պատմությունը, որն ընդունակ է դրախտը վերածել դժոխքի, ինքն իրեն, մեր գեները տեսանելու պատմություն, վտանգված ապագայի և այն փրկելու հնարավորության պատմություն»,֊ ներկայացրել է այս ստեղծագործությունը ռեժիսորը։

Հատկանշական է, որ օպերայի ցուցադրությանը զուգահեռ կգործի նաև «Մարկ Շագալ։ Պրոեկցիա ժամանակի մեջ» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն նախկինում չցուցադրված անձնական տարբեր հավաքածոներից տրամադրած գործեր, նկարչի նամակներ և երկու գեղանկար՝ Շագալի «Գառնուկը» և նրա ուսուցիչ Իեգուդա Պենի «Ծեր հրեայի դիմանկարը» կտավները։

«Ալֆա և Օմեգա» օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել է 2001թ․֊ին Թել֊Ավիվի օպերայում։ Շոխատը օպերայի վրա աշխատել է 10 տարի և համարում է իր կյանքի կարևոր ստեղծագործությունը։




Լուսանկարն՝ ըստ «stmegi.com»֊ի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 479 անգամ