Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի՞նչ դետալներից է կազմված «բալետ» կոչվող մեխանիզմը

11.04.2021



Ռուսաստանի Պերմ քաղաքի օպերայի և բալետի թատրոնում շուտով հանդիսատեսին են ներկայացնելու երկու մասանոց մի անսովոր բեմադրություն, որը հանդիսատեսին կփոխանցի պարարվեստը, և հատկապես դասական պարարվեստը, հասկանալու համար անհրաժեշտ կարողություններ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բեմադրության գաղափարն այն է, որ սկզբում մանրամասն դետալավորվում է պարի մեխանիզմը, որտեղ գլխավոր գործիքը պարողներն են․ իսկ դրանից հետո հավաքվում են դասական պարի բոլոր տարրերը։

Բեմադրության մեջ կա արքա, որն իր ետևից հանդիսատեսին առաջինից տեղափոխում է երկրորդ մաս։

Բոլորը տեսնում են հիմնական տերմինները և հասկացությունները՝ օրինակ, թե ինչ է ադաջիոն և ալլեգրոն, ո՞վ է բալետի պարուհին, պրեմիերը կամ ի՞նչ է կարդաբալետը և ինչու են անհրաժեշտ պուանտները։

Հանդիսատեսը պետք է գտնի և տարբերակի գրոտեսկային, բնութագրական և դասական պարերը և արքայի հետ միասին հորինի պուանտներ (պարի թեթև կոշիկ) և բալետային տուտու (հագուստ)։ Այդ մասին նշել է թատրոնի խորեոգրաֆ Անտոն Պիմոնովը։

Բեմադրության առաջին մասը նախատեսված է պատասխանել այն հարցին, թե ի՞նչ դետալներից է կազմված «բալետ» կոչվող մեխանիզմը։, ինչպիսի՞ օրենքների հիման վրա է աշխատում այդ արվեստը և ի՞նչի մասին կարող է տեղեկացնել ժամանակակից հանդիսատեսին։

Նշենք, որ առաջին մասի համար երաժշտությունը ռուսաստանյան նոր երաժշտական ալիքի առավել հայտնի ներկայացուցիչներից Նաստասիա Խրուշչևային գրելու պատվիր է ներկայացրել այս նախագիծն իրականացնող Պերմի թատրոնը։

Բեմադրության երկրորդ մասում պարարվեստի բոլոր լեզուներն ու պարի մոդելները ի մի կբերվեն, որի ժամանակ կկատարվի Չայկովսկու և Մարիուս Պիտիպայի «Քնած գեղեցկուհին» բալետի երրորդ արարը՝։

Բեմադրությունը հասցեագրված է բոլոր տարիքի հանդիսատեսներին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 630 անգամ