Գեղանկարի էներգիան երաժշտության, պլաստիկայի և խորեոգրաֆիայի միջոցով11.18.2021
Ժամանակակից խորեոգրաֆիական պերֆորմեանսը և երաժշտությունը կդառնան 19֊րդ դարի վերջի և 20֊րդ դարի ռուսական նկարչության խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Միխայիլ Վրուբելի աշխատանքների ցուցադրանքի մաս։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Մոսկվայի «Նոր Տրետյակովկա» թանգարանում ընթացող ցուցահանդեսում ներկայացվելիք այդ նախագծի հեղինակները հանդիսատեսին առաջարկում են ոչ թե պարզապես դիտել հանճարեղ նկարչի գեղանկարները և մատիտանկարները, այլև դառնալ զգայական փորձի մասնակից, զգալ նկարչի ստեղծագործության հզորությունն ու էներգիան երաժշտության, պլաստիկայի և խորեոգրաֆիայի միջոցով։
Ծրագրի առաջին մասում կհնչի կոմպոզիտոր Դմիտրի Կուռլյանդսկու ստեղծագործությունը, որն ըստ էության վրուբելյան ցուցահանդեսի երաժշտական աուդիոերթուղին է
ներկայացնում։ Իսկ երկրորդ մասում կկայանա խորեոգրաֆ Վլադիմիր Վարնավայի նկարչի ստեղծագործություններին նվիրված պարային բեմադրությունը։
Միխայիլ Վրուբելի ստեղծագործությունների ցուցահանդեսը Ռուսաստանի մայրաքաղաքի հայտնի թանգարանում բացվել է նոյեմբերի 3֊ին։ Այստեղ ներկայացված է արվեստագետի 300 ստեղծագործություն, որոնք ի մի են բերվել Ռուսաստանի և մի շարք այլ երկրների թանգարաններից։ Վերջին 65 տարիներին սա Վրուբելի գործերի ամենախոշոր անհատական ցուցահանդեսն է։