Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրար է խառնում անմեղության և մեղքի որոնման թեմաները

12.06.2021


Անցած շաբաթվա վերջին երեք օրերին Սանկտ֊Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում Հունգարիայի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Աթթիլա Վեդնյանսկին ներկայացրել է «Մեծ ձևաչափի և բազմաձայն հնչեղության» «Գործընթաց» բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս բեմադրական աշխատանքը ռեժիսորն իրականացրել է ըստ ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկայի համանուն վեպի։

«Ըստ ամենայնի, ինչ֊որ մեկը վարկաբեկել է Յոզեֆ Կ․֊ին, որովհետև չանելով որևէ վատ բան, նա հայտնվել է կալանքի տակ»։ Այսպես է սկսվում Կաֆկայի փիլիսոփայական անավարտ վեպը․․․

Աթթիլա Վեդնյանսկին Յոզեֆ Կ․֊ին անվանում է 20֊րդ, իսկ հիմա նաև՝ 21֊րդ դարի Համլետ։ Նա իր բեմադրության հերոսներին խորասուզում է կաֆկայական առանձնահատուկ իրողության մեջ, որտեղ երազն ու իրականությունը գոյություն ունեն միևնույն տիրույթում և իրար է հյուսում երկրային և երկնային դատը, անմեղության և մեղքի որոնման թեմաները․․․




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 400 անգամ