Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրության փորձերը արվում են վարձակալած ձեղնահարկում

12.14.2021


Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի «Կրասնի ֆակել» («Կարմիր ջահ») ոչ պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը առաջիկայում հանդիսատեսի դատին հանձնելիք «Վայրի սագը» բեմադրության փորձերն անցկացնում է հատուկ վարձակալած ձեղնահարկում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ձեղնահարկում պատրաստվել է բնակարան և լուսանկարչի աշխատանքի համար հարմարեցված և կահավորված անկյուն, որտեղից տեսանկարահանվել է բեմադրության փորձի ողջ ընթացքը։ Վերջին հանգամանքը հնարավորություն է տվել ստեղծել բեմադրության տեսագրված տարբերակը։

Կուլյաբինի մտահղացմամբ բեմադրության հերոսների կյանքը պետք է ցուցադրվի նաև տեսանկարահանող սարքի օբյեկտիվի դիտանկյունից։ Փաստորեն, թե հանդիսատեսը և թե դերասանները ներկայացումը կդիտեն երկու միջավայրերում և միաժամանակ։ Հենց այս երկու դիտանկյունների համադրությամբ էլ կհյուսվի սկանդինավյան ընտանիքի դրամատիկ պատմությունը։

Նորվեգացի գրող Հենրիկ Իբսենի «Վայրի սագը» պիսը նովոսիբիրսկցի դրամատուրգ Օլգա Ֆեդյանինան հարմարեցրել է մեր ժամանակների իրականությանը։ Սկանդինավցի դասականի ստեղծագործության 90 տոկոսը վերափոխվել է, թեև ասելիքը հիմնականում պահպանվել է։

Ըստ Իբսենի սյուժեի, խոշոր առևտրականի որդի Թոմաս Վեռլեն երկար բացակայությունից հետո վերադառնում է քաղաք և կանգ առնում մանկության ընկերոջ լուսանկարիչ Մարտին Բերգի տանը։ Թոմասը փորձում է իր նոր հարաբերությունները կառուցել ճշմարտության և ազնվության վրա, սակայն իրականության ու երևակայության, կեղծիքի և ճշմարտության միջև ընտրություն կատարելու պահանջն, ի վերջո, ընկերներին վերջնականապես հեռացնում է իրարից․․․





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 691 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների