Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախ պլաստիկա, ապա՝ կյանքի պարադոքսներ, ըստ Գոգոլի

12.20.2021


Այսօր, դեկտեմբերի 20֊ին, Մոսկվայի Ռոման Վիկտյուկի թատրոնը հանդիսատեսին է ներկայացնում «Օքեյ, Գոգոլ» պլաստիկ բեմադրությունը, որը կլինի ավելի ուշ ներկայացվելիք ռուս դսականի հայտնի «Մեռած հոգիների» նախացուցադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Օքեյ, Գոգոլ» նախագիծը բխել է մարդկային հոգու քննարկման թեմայից։ Ի՞նչ է իրենից ներկայացնում մեռյալ հոգին։ Գրողը խոստովանել է, որ գրական հերոսների դիմանկարներն ինքն ստեղծել է առավել մեծացնելով դրանց անձնական թերությունները։ Նրան հետաքրքրել է սեփական հոգու հետազոտությունը, որը մինչև իր կյանքի վերջը մնացել է անբացատրելի, անհատակ և հանելուկային։ Այդպես են բնութագրել թատրոնում ռուսաստանցի մեծ գրողի հոգեկան նկարագիրը թատրոնում։

Ներկայացման 11 հերոսները պետք է փորձեն հանդիսատեսին տեղափոխել միստիկական միջավայրով, որտեղ նրանցից ինչ֊որ մեկը կգտնի դեպի կատարելություն տանող ճանապարհը․․․
Ի դեպ բեմադրության մեջ օգտագործել են նաև ռուս և օտար ամենատարբեր գրողների ստեղծագործություններից դրվագներ, նաև՝ Գոգոլի նամակներից ինչ֊որ հատվածներ։
«Մեռած հոգիների» պրեմիերան կկայանա փետրվարին։

Թատրոնում ավելի վաղ նշել էին, որ, թեև, բեմադրության հիմքում ընկած է դասական ստեղծագործություն, բայց և այնպես, տեքստին կխառնվեն նաև իրական պատմություններ, որոնք արտիստները հավաքել են ստեղծագործական ճանապարհորդության ընթացքում ։ Այնպես, որ Վիկտյուկի թատրոնում «Մեռած հոգիների» բեմադրության սյուժեն կներկայացնի ոչ միայն Չիչիկովին, այլև ընդհանրապես ռուսական կյանքի համընդգրկուն պարադոքսներ։




Լուսանկարն՝ ըստ kinoreporter.ru


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 702 անգամ