Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

12.30.2021

Ամանորը կրկին ուրախ հանդիսությունների է կոչում։ Ժպիտն, անշուշտ, իր կազդուրիչ ներկայությամբ կզարդարի երեկոն։ Կեսգիշերին կհնչեն տարեմուտի ու նոր սկսվող տարվա զանգերի ղողանջները, հույսն ու հավատը սիրո ու սպասումների ելևեջներով կհայտնվեն մարդկանց հոգում և բոլորը կողջունեն ու կշնորհավորեն 2022թ․֊ի գալուստը․․․

Երեխաներին ու նրանց միամիտ հավատով վարակված մեծերին Ձմեռ պապը նվերներ կբերի և եղևնափայլ ձմեռային երեկոն կլցվի բառ ու նախադասությունների վերածված բարի մաղթանքների խորհրդով․․․

Որպես թատրոնի ու մշակույթի համեստ լրաբերի, «Թագլուրն» իր մաղթանքներն է հղում առ ի ընթերցող՝ հորդորելով կրկին և միշտ հավատարիմ լինել մարդուն մարդ դարձնող ու մարդ պահող արվեստին և մշակույթին, մասնակցել ոչ միայն սեփական օջախում, հայրենի բնակավայրում ու հայրենիքում արձանագրվող հոգևոր ու նյութական արարչագործություններին, այլև իմանալ, թե ինչ է տեղի ունենում դրանց սահմաններից հեռու, նույնիսկ մարդկային կյանքի այն առինքնող չափումներում, որոնց մասին ականջալուր ենք, տեսնում ենք հեռուստացույցով կամ համացանցում և կասկածում դրանց իրողությանը կամ մարդաստեղծ լինելուն․․․

Ցանկանք, բարի, ինքնավստահ և ապագայի լավատեսությամբ տոգորված 2022 թվական։

Թող նույնական զույգ թվերի ու զրոյի համադրությամբ այս թվականը լինի հոգևոր վերածննդի, մտավոր թռիչքների և նյութական բարիքների ստեղծման ուղենիշ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

«Թագլուր»

Հ․Գ․ Կհանդիպենք հին նոր տարուց հետո՝ հունվարի 14-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 681 անգամ