Այսօրվա երիտասարդության մասին, սակայն այլ ժամանակային կտրվածքով01.14.2022
Մոսկվայի «Ժամանակակից պիեսի թատրոնում» պատրաստվում են հանդիսատեսին ներկայացնել այսօրվա ռուսաստանյան իրականության հետ անհաշտ և նրա վրա բարկացած երիտասարդության մասին բեմադրություն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-y` հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Բեմադրությունը, որը պատրաստում է Ռուսաստանի թատերական գլխավոր մրցանակի՝ «Ոսկե դիմակի» դափնեկիր Գալինա Զելցմանը, վերնագրված է «Ուրացողները» և ներկայացնում է ցարական իշխանության համապատկերում տեղի ունեցող երիտասարդական շարժումները, ինքնակալության արյունոտ ռեժիմն ու նրա իրական դեմքը, հեղափոխական կոչեր առաջ քաշող հանրահավաքները։
Այդ ամենի հանգուցակետը նախապատրաստվող ահաբեկչությունն է։ Ընդ որում դրա համար որպես թիրախ, որքան էլ պարադոքսալ թվա, ընտրվում է երկիրն ազատագրողի համբավ ունեցող, ճորտատիրությունը վերացրած Ալեքսանդր 2֊րդ ցարը․․․
Երիտասարդները ձերբակալվում են և կալանավորվում Պետրոպավլովյան ամրոցի հայտնի բանտում, որի խցերից մեկում էլ դրամատուրգ Գալինա Զելցմանը բացազատում է իր պիեսի թեման ու ասելիքը․․․
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: