Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Apple»֊ի հիմնադիրը՝ օպերայի հերոս

01.26.2022


Ռուսաստանում առաջին անգամ նախապատրաստվում են բեմադրել ամերիկյան հայտնի «Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին օպերա։ Ներկայացումը վերնագրված է «The (R)evolution of Steve Jobs»։ Այն կբեմադրվի Եկատերինբուրգի «Ուրալ օպերա բալետ» թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս երաժշտական ստեղծագործությունը հեղինակել են Մեյսոն Բեյթսը և Մարկ Քեմբելը՝ Մեքսիկայի «Santa Fe Opera» թատրոնի պատվերով։

Ստեղծագործությունն առաջին անգամ բեմադրվել է մեքսկական այս թատրոնում՝ 2017 թ․֊ին։

Օպերան այն մասին է, թե ինչպես Սթիվ Ջոբսը Սթիվ Վոզնյակի հետ մշակեցին առաջին անհատական համակարգիչներից մեկը։ Բացի այդ, օպերայում ցուցադրել են առաջին iPhone֊ի շնորհանդեսը և անդրադարձել Ջոբսի կյանքին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 333 անգամ