Միավորված թատրոնի բեմում են սեփական մոլորությունների թակարդում հայտնվածները03.09.2022
Մոսկվայի Սատիրայի թատրոնը առաջիկայում հանդիսատեսին կներկայացնի ռեժիսոր Սերգեյ Զեմլյանսկու «Արբենին։ Դիմակահանդես առանց խոսքի» պլաստիկ ներկայացումը՝ ըստ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» և «Արբենին» պիեսների։ Այդ մասին տեղեկացնում է «taglue.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Այս նոր բեմադրությունը Սատիրայի և Մոսկվայում դեռ մինչև վերջերս առանձին գործող «Արմեն Ջիգարխանյանի բեմի առաջադիմություն» թատրոնների միավորելուց հետո իրականացված առաջին գործն է։
Միավորված թատրոնների գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը այս նախագծի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել, թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ ռեժիսոր և խորեոգրաֆ Սերգեյ Զեմլյանսկին մի վարպետ է, որը հակված է թատերական պատումները ներկայացնել առանց բառերի և փորձում է իր մտահղացումների համար տիրույթ ընտրել wordless-drama յուրահատուկ ժանրը։
«Արբենին։ Դիմակահանդես առանց խոսքի»֊ներկայացումը դա գաղտնիքի գրավիչ երջանկություն է, որի տարածության մեջ ամեն ինչ խառված է՝ սուտը և ճշմարտությունը։ Այստեղ են նրանք, ովքեր իրենց տիկնիկախաղացներ կարծելով՝ դառնում են բանսարկության մարիոնեթ, և հակառակը։ Այստեղ է, անշուշտ և նա՝ «Ծուռ հայելիների այս թագավորությունում», սեփական մոլորությունների թակարդում հայտնված ներկայացման գլխավոր հերոսը՝ Արբենինը, նշում են թատրոնում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: