Բրոդվեյի նվազած թվերն անգամ խոսում են հզոր մշակութային երակազարկի մասին03.11.2022
Նյու֊Յորքի Բրոդվեյի թատերական համայնքի եկամուտների ընդհանուր ծավալը անցած շաբաթվա ընթացքում նվազել է 14 տոկոսով։ Հետաքրքրական է, որ այդ ցուցանիշում զգալի է 19 ներկայացումներից ակնկալվող եկամուտների ընդհանուր անկումը, որը դրամական արտահայտությամբ կազմել է 3մլն 257հազր 653 դոլար (23.004.258֊ից իջել է 19.746.605 դոլարի): Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «deadline.com»֊ին։
Եկամուտների անկման պատճառը թատրոններում հաճախումների քանակի նվազումն է, որը կազմել է ճիշտ այնքան, որքան նվազել է թատերական համայնքի շուուների հանդիսատեսների թիվը, այսինքն 14 տոկոս կամ 153 հազար 269 մարդ։
Ըստ վիճակագրության, անցած շաբաթ, որն ավարտվել է մարտի 6-ին, Բրոդվեյի թատրոններում հանդիսասրահները լցվել են միայն 78 տոկոսով, որը 92 տոկոսով զիջում է դրան նախորդած շաբաթվա ցուցանիշներին։ Ասենք որ տոմսերի միջին արժեքը համեմատվող շաբաթներում եղել է նույնական և կազմել է 129 դոլար։
Եկամուտների նվազման պատճառները անմիջապես հասկանալի չեն եղել։
Բրոդվեյի թատրոնների լիգան չի ներկայացրել այս թատերաշրջանի առանձին շոուների մասին տվյալներ, սակայն նախորդ շաբաթվանից առաջ երկու շաբաթներին դրամարկղային ցուցանիշները բացառիկ աճ են գրանցել։ Մի դեպքում դա կազմել է 26 մլն դոլար, մյուս դեպքում՝ 23մլն դոլար։ Դրանք հունվար ամսին Omikron վիրուսի ակտիվացումից հետո եղել են լավագույն ցուցանիշները։
Անցյալ շաբաթը Բրոդվեյում նշանավորվել է նաև որպես փետրվարին անցկացված «Երկու տոմս մեկ տոմսի արժեքով» ակցիային հաջորդած շաբաթ, որը կիրառվել է շատ շոուների ցուցադրությունների պարագայում։ Բայց, անգամ այդ հանգամանքը, ոլորտի տոմսերի ընդհանուր գնագոյացման վրա էական ազդեցություն չի թողել։
Ընթացիկ տարում, այսօրվա դրությամբ, Բրոդվեյի եկամուտները, ընդհանուր առմամբ, կազմում են 519 մլն 521 հազար 959 դոլար։ Իսկ ընդհանուր հաճախելիության ցուցանիշը կազմում է 4 մլն 190հազար 154 մարդ, մոտավորապես հանդիսասրահների ընդհանուր տեղերի 81 տոկս լցվածության ցուցանիշով։
Հետաքրքիր է նաև այն խաղացանկը, որի ցուցադրության արդյունքում Բրոդվեյի թատրոններում գրանցվել են ներկայացված թվերը․ «Ալադդին», «Մորմոնի գիրքը», «Չիկագո», «Արի հեռվից», «Ընկերություն», «Ամերիկյան ուտոպիա», «Դեյվիդ Բիրնի», «Հարգելի Էվան Հանսեն», «Հադեսթաուն» «Համիլթոն», «Հարրի Փոթերը և անիծված երեխան», «Առյուծ թագավորը», «Մուլեն Ռուժ, «Երաժիշտը», «Մարդ երաժշտությունը», «Օպերայի ուրվականը», «Լյուքս «Պլազա» »,«Վեցը», «Թինան» և «Կատաղին»։
Բրոդվեյի թատրոնների լիգան թվերը , ի տարբերություն նախորդ տարիների, այժմ չի հրապարակում ըստ առանձին թատրոնների ցուցանիշների՝ կապված Covid֊ի ազդեցությամբ խաղացանկերում կատարվող փոփոխությունների և էլի մի շարք վիճակագրական իրավիճակների հետ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: