Ժ.Դեպարդյեն ընդմիշտ հեռանում է բեմից01.09.2014
Թատրոնի և կինոյի դերասան Ժերար Դեպարդյեն չի բացառել առաջիկայում բեմից հեռանալու հավանականությունը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ֆրանսիական «Ժուռնալ դե դյումանշ» պարբերականին:
«Ես սիրում էի դուրս գալ բեմահարթակ, սակայն այսօր դա ինձ հոգնեցնում է: Դերասան լինելն արդեն իմը չէ»,- խոստովանել է Դեպարդյեն:
Ֆրանսիական թերթին տված հարցազրույցը նվիրված է եղել «Սիրային նամակներ» պիեսի ներկայացմանը, որը բեմադրվել է Փարիզի «Անտուան» թատրոնում:Նշենք, որ ներկայացման մյուս դերակատարը Անուկ Էմեն է: Այս երկու լեգենդների համատեղ խաղին հանդիսատեսը վերջին անգամ ականատես կլինի հունվարի 11-ին:
Դեպարդյեն նշել է, որ ինքը լիովին ապահովված մարդ է և վաղուց ի վեր չի անհանգստանում դրամ վաստակելու խնդիրների համար: «Ես բավականաչափ աշխատել եմ: Հիմա ես ազատ եմ անել այն, ինչ և երբ ցանկանում եմ: Ես արդեն հանգել եմ որոշակի պարզության և հիմա ցանկանում եմ ուղևորվել դեպի անծանոթ մարդիկ, անհայտ բնապատկերներ: Ցանկանում եմ ուսումնասիրել լեզուներ, որոնցով հիմա չեմ խոսում: Այսօր ես ուսումնասիրում և ինձ համար բացահայտում եմ երկրներ, որոնք ինձ թույլ են տալիս, որպես աշխարհի քաղաքացու, մասնակցել իրենց կինեմատոգրաֆիայի զարգացմանը»,- ասել է դերասանը:
Մոտ մեկ տարի առաջ հրաժարվելով ֆրանսիական քաղաքացիությունից, Դեպարդյեն պահպանում է իր սերտ կապերը հայրենիքի ու ժողովրդի հետ: Ինչպես նա է ասում, ֆրանսիացիները շարունակում են իրեն ցույց տալ բարյացկամ վերաբերմունք և սեր: Նա նշել է, որ այլևս չի ցանկանում ամրանալ որոշակի մի վայրում և Ֆրանսիա կգա միայն հյուրի կարգավիճակով:
«Ես ինձ ավելի ու ավելի ազատ եմ զգում»,- վերջում նշել է Դեպարդյեն: