Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիկասոն և բալետի պարուհին պլաստիկ ներկայացման հերոսներ

04.21.2022

Պաբլո Պիկաոյի և նրա սերերից մեկի՝ բալետի ռուս պարուհի Օլգա Խոխլովայի հարաբերությունները պլաստիկայի լեզվով շուտով կներկայացվի Մոսկվայի Նոր Մանեժում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ներկայացումը կոչվում է «Մինոտավրոսի գրկի մեջ», որի պատումը հյուսում է դրամատիկական արվեստի, ժամանակակից խորեոգրաֆիայի և գործիքային երաժշտության միջոցով։ Դա մեծ նկարչի և հայտնի պարուհու սիրո պատմության հեղինակային ընթերցում է՝ ըստ Աննա Վերդեի «Մինոտավրոս Պիկասոյի գրկի մեջ» վերնագրով պիեսի և բեմականացված խորեոգրաֆիայի։

Բեմադրությունը կառուցված է ինչպես կորրիդա և սկսվում է Հռոմում հերոսների ծանոթությունից, ապա՝ շարունակվում հարսանիքով, նրանց ընդհանուր որդու ծննունդով և բաժանմամբ, որին հաջորդում են ամեն ինչ վերադարձնելու հուսահատ փորձերով․․․




ուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 388 անգամ