Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որպեսզի հանդիսատեսները հասցնեն թաքնվել ռմբապաստարանում

05.23.2022


Մայիսի 21֊ին աշխատանքներն է վերականգնել Ուկրաինայի ազգային օպերան։ Այդ մասին «Euronews»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Կիևի թատրոնում հանդիսատեսին է ներկայացվել «Սևիլյան Սափրիչը։ Այս ներկայացումն առաջինն է Ուկրաինայի ազգային օպերայում այդ երկրի դեմ ռուսական զորքերի կողմից ռազմական գործողություններ սկսելուց ի վեր։

Օպերային ներկայացման ցուցադրությունը հնարավոր է դարձել թատերախմբի գերակշիռ մասի վերադառնալուց հետո։ 1000 տոմսերից վաճառքի է հանվել միայ 300֊ը, որպեսզի օդային տագնապի դեպքում հանդիսատեսները կարողանան թաքնվել ռմբապաստարանում։

Այսուհետ Ուկրաինայի ազգային օպերան որոշակի գրաֆիկով կշարունակի իր աշխատանքը։ Բեմադրությունները կցուցադրվեն ցերեկվա ժամերին և հանգստյան օրերին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 395 անգամ