Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Նանո֊օպերա»՝ «Գելիկոն օպերայում»

05.25.2022

Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է օպերայի երիտասարդ ռեժիսորների «Նանո֊օպերա» միջազգային մրցույթը։ Այն մտահղացել է «Գելիկոն օպերայի» գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերտմանը և անցկացվում է 5-րդ անգամ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Մրցույթին մասնակցում են 10 երիտասարդ օպերային ռեժիսորներ։ Նրանք մրցույթի ընթացքում պետք է իրական ժամանակում՝ պատրաստեն բեմական մանրապատումներ հանդիսատեսների առջև։ Այդ աշխատանքները վերջնական գնահատական են ստանում բեմարվեստի վարպետներից կազմված հանձնաժողովի կողմից։

Այս ստուգատեսը, որին մասնակցելու իրավունք են ստացել 200 դիմորդներից միայն 10֊ը, անցկացվում է երեք փուլով։ Առաջին փուլում նախատեսվում է արիաների, երկրորդ փուլում՝ դուետների, իսկ երրորդում՝ մասսայական տեսարանների բեմադրություն։

Մրցույթից հետո անցկացվում է գալա համերգ, իսկ հաղթողին հնարավորություն է տրվում «Գելիկոն օպերայում» ներկայացնել իր պատրաստած բեմադրության պրեմիերան։

Ավելացնենք, որ «Նանո֊օպերա» մրցույթը դարձել է իրական մեկնարկային հարթակ երիտասարդ ռեժիսորների համար։ Այս մրցույթի քուրայով անցածներից շատերը համբավ են ձեռք բերել և ստացել հնարավորություն համագործակցել աշխարհի երաժշտական տարբեր թատրոնների հետ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 455 անգամ