Բոգոմոլովը մոսկովյան բոհեմին խոսեցնում է ըստ Շեքսպիրի06.14.2022
Ինպիսին կարող է լինել մեծն անգլացի Շեքսպիրի Համլետը, եթե հայտնվի ժամանակակից Մոսկվայում։ Նման հարցադրման պատասխանը պարզելու պարտականություն է ստանձնել Մոսկվայի Բրոննայայի վրայի թատրոնը և նրա գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Բոգոմոլովը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Վիլիամ Շեքսպիրի ողբերգական ժանրի հայտնի ստեղծագործությունը ոչ ստանդարտ լուծումներով աչքի ընկնող ռեժիսորի նոր բեմադրությամբ ավելի շատ տեղավորվում է տրագիկոմեդիայի ձևաչափում։
«Համլետն in Moscow» վերնագրով բեմադրությունը շատ բաներով շարունակում է Բոգոմոլովի Ազգությունների թատրոնում պատրաստած «Ամեն մի իմաստունին» ներկայացումը, որտեղ ռեժիսորը ծաղրում է Ռուսաստանի մայրաքաղաքի բոհեմային և ցույց տալիս, թե որքան տխուր է երևում այն նուրբ և տեղեկացված լինելու իր ձգտումներում, երբ խոսում է արվեստի և հավերժական արժեքների մասին։
Բրոննայայի վրայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը վերաիմաստավորել է Շեքսպիրի պիեսը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները։ Մոսկվայի բազմադեմ կերպարը արտացոլվում է ծիծաղելիության չափ ճշգրիտ և հանգամանալից։ Թե,և պետք է նշել, որ համլետյան հավերժական թեմաները ոչ մի տեղ չեն անհետացել։ Ներկայացման մեջ հնչում են մտքեր կյանքի ու մահվան, մասին, իսկ պարտքի և վրեժի մասին մտորումներն ու հարցադրումները միահյուսվում են մոսկովյան կոլորիտի իրականությանը։
Ավելացնենք, որ բեմադրության ցուցադրությունը տեղի է ունենում բեմ֊արենայում, որտեղ հանդիսատեսը առավելագույն չափով է մոտեցվում գործողություններին։