Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնում առաջին անգամ կկիրառվի NFT տեխնալոգիա

07.28.2022


Սանման բան թատրոնում դեռ չի եղել։նկտ֊Պետերբուրգի Անդրեյ Միրոնովի անվան թատրոնը շուտով կթողարկի բեմադրություն, որտեղ կօգտագործվի բեմում գտնվող դերասանի աշխատանքը մանրակրկիտ ֆիքսող տեխնալոգիա՝ NFT:

NFT տեխնալոգիան կկիրառվի Չեխովի «Քեռի Վանյան․ բեմադրության մեջ։

Ռեժիսոր Ալեքսեյ Մորոզովի ասելով նախատեսվում է թողարկել NFT նկարներ և գործողության պահին դերասանի վիճակը արտացոլող նեյրոակուստիկ նկարներ՝ բեմադրության գեղարվեստական կերպարների հիման վրա։ Այդ ամենը կարող է ցուցադրվել թատրոնում, որպեսզի հանդիսատեսն առավել խոր թափանցի դերասանի մասնագիտության հոգեբանության մեջ։

Թատրոնի մարդիկ որոշել են զարգանալ և, ըստ նրանց, ստեղծագործական գործընթացի ֆիքսումը նոր տեխնալոգիաների կիրառմամբ հետաքրքիր գաղափար է թվացել։ Խոսքը երկխոսության միջոցով դրամատիկական դերասանի էներգետիկայի ֆիքսման մասին է, որը ամեն անգամ չկրկնվող մի գործընթաց է։

Այս նախաձեռնության հեղինակները կարծում են, որ նման բան թատրոնում դեռ չի եղել։


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։
Նշենք, որ NFT-ն նշանակում է չփոխարինվող թոքեններ (NFT), որոնք սովորաբար ստեղծվում են կրիպտոարժույթների համար օգտագործվող նույն տեսակի ծրագրավորման միջոցով: Պարզ ասած, այս ծածկագրային ակտիվները հիմնված են բլոկչեյն տեխնոլոգիայի վրա: Նրանք չեն կարող փոխանակվել կամ վաճառվել համարժեք այլ ծածկագրային ակտիվների նման: Ինչպես Bitcoin-ը կամ Ethereum-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 697 անգամ