Նորարար ռեժիսորը և երկարամյա փորձ ունեցող 13 դերասան09.19.2022
Ռուսաստանի մայրաքաղաքի համեմատաբար նոր «Բոյարական պալատներ» անվանակոչված թատրոնը անցած հանգստյան օրերին ցուցադրել է «Լաբորատորիա 40+»֊ի շրջանակներում ձևավորված «ՆՈՒՏՐՕ» («ԸՆԴԵՐՔ») բեմադրությունը։ Թատերական գործիչների նախաձեռնությամբ անցկացվող նախագծի արդյունք֊բեմադրությունը պատրաստել է երիտասարդ ռեժիսոր և Սանկտ֊Պետերբուրգում գործող մասնավոր «Վատ թատրոնի» ղեկավար Դմիտրի Կրեստյանկինը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ասենք, որ բեմադրությունը պատրաստվել է երկու շաբաթվա ընթացքում, իսկ դրանում զբաղված են տարբեր տարածաշրջանների հայտնի թատրոնների 13 փորձառու դերասաններ ։
«Ի՞նչ կստացվի, եթե գեղարվեստական ազատություն տան խաղացանկային թատրոնի մեջ խորասուզված, և 20֊ամյա մասնագիտական փորձ ունեցող դերասաններին և նորարար ռեժիսորին»,֊ այս է եղել նոր բեմադրության փորձարարության մեկնակտը։
«Այս աշխատանքի մեջ ես ցանկացել եմ ուշադրություն հատկացնել լաբորատորիայի մասնակիցների անձնական հետաքրքրություններին, հասկանալ, թե ինչ թեմաներ են հուզում իմ գործընկեր ավագ սերնդակիցներին, որքան են նրանք հատվում թատրոնի ու աշխարհի իմ պատկերացումների հետ և դրանից հյուսել բեմադրություն֊կարծիք»,֊ նշել է երիտասարդ ռեժիսորը։
Մոսկվայի «Բոյարական պալատներ» թատրոնը գործում է ՌԴ թատերական գործիչների միության շենքում, քաղաքի կենտրոնում։ Այն ժամանակակից հարթակ է, որտեղ ստեղծագործում են երիտասարդ ռեժիսորները, նկարիչները, դիզայներները, կոմպոզիտորները։ Պատմամշակութային արժեք ունեցող այդ հին շենքում պատրաստում են ժամանակակից բեմադրություններ, պերֆորմանսեր, իրականացվում են տարբեր արթ֊նախագծեր։ Այստեղ չկա ավանդական թատրոնին բնորոշ բեմ, իսկ հանդիսատեսները գործողության հետ փոխադրվում են մեկ միջավայրից մեկ այլ միջավայր;
Լուսանկարն՝ ըստ «teatral-online.ru»֊ի։