Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Վերակառուցումը» տեղի է ունենում տարածության և մարդկային գիտակցության մեջ

09.30.2022


Մոսկվայի «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնում հանդիսատեսի համար պատրաստել են իրադարձությունների միստիկական հանդես, որն ամփոփում է տարբեր մարդկանց հետ կատարվածը միևնույն վայրում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բեմադրությունը, որ վերնագրված է «Մի սենյակի պատմություն» «Բալետ Մոսկվա» պարային խմբի համար ստեղծել է խորեոգրաֆ Արտյոմ Իգնատևը։ Նա իր բեմադրության հերոսներին փակում է սենյակի սխեմատիկ֊ասկետիկ տարածության մեջ, և պարի միջոցով դրան տալիս նոր իմաստ։

Սալիկներով երեսպատված, առանց պատուհանի ու դռների այդ սենյակ֊խուցը զուրկ է հարմարավետությունից և կենցաղային հնոտիներից։ Այդ սենյակը դուրս է ժամանակագրությունից։ Այն իրենից ներկայացնում է ինչ֊որ մի հերմետիկ գլուխկոտրուկ։

Հերոսները հագնված են շքահանդեսային պաշտոնականությանուց հեռու, զուսպ զգեստներ։

Ճակատագրերի քաոսային անկապակցվածությունը, որը արտահայտում են պարողներն իրենց մարմիններով, շարունակվում է բեմադրության երաժշտական պարտիտուրայում։

«Մի սենյակի պատմություն»֊ը փորձ է խորասուզվել մարդկային գիտակցության մեջ, որը լի է թե թուլություններով և թե հզորությամբ։
«Յուրաքանչյուրը, ով հայտնվում է սենյակում, որոշում է իր գոյության ուղղությունը,պարզապես այլ որակի մեջ․ նա կամ ողբերգորեն զոհվում է, կամ հաղթահարում է տարածությունը՝ հասկանալով ճշմարտությունը։ Սենյակը շանս է տալիս փորձարկվողներից յուրաքանչյուրին»,֊ նշել է բեմադրության հեղինակը։

Այս ներկայացման տրամաբանական շարունակությունն է դառնում լուսանկարիչ Իրինա Իվաննիկովայի կատարած լուսանկարները այս բեմադրությունից։ Նրա գործերը ներկայացվում են «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնի մեկ այլ տարածության մեջ։ Սա մի յուրահատուկ արթ֊պերֆորմանս է։

Լուսանկարչուհու այս նախագիծը կոչվում է «Վերանորոգում»։ Այստեղ նկատելի են մերկ էլեկտրալարեր,, կահույք՝ ցելոֆանի մեջ, ցեմենտագույն պատեր․․․ Այս ամենը հեղինակի բնազդի դրսևորումներ են «վերակառուցում» թեմայով, որը տեղի է ունենում ոչ միայն սենյակում, այլև՝ մարդկային գիտակցության մեջ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 522 անգամ