Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոլիերի 400֊ամյակին նվիրված միջոցառումների ևս մեկ ալիք

10.03.2022

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկել է մոլիերյան տասնօրյակ։ «Պետերբուրգ։ Մոլիերի տարածությունը» խորագրով փառատոնը կազմակերպել են Ֆանտանկայում գտնվող երիտասարդական թատրոնը և Սանկտ֊Պետերբուրգի թատերական գրադարանը։ Ծրագրում նախատեսված են հին բեմադրություններ, նոր ցուցահանդեսներ, ինչպես նաև՝ դասախոսություններ, էքսկուրսիաներ և, նույնիսկ, անատոմիական թատրոնի երեկո։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Հիշեցնենք, որ 2022թ․֊ի հունվարի 15֊ին լրացել է ֆրանսիացի դրամատուրգի 400֊ամյակը;

Այս միջոցառմանը մասնակցում են քաղաքի մշակութային 18 կազմակերպություն՝ սեփական հետաքրքրական ծրագրերով;

Օրինակ, Պետերբուրգի Չեխովի անվան Կենտրոնական շրջանային գրադարանը կազմակերպել է մոլիերյան բնույթի ու բովանդակության մի քանի միջոցառում, այդ թվում ցուցահադես֊ինստալլիացիա «Չարաբաստիկ Տարտյուֆը» վերնագրով։ Այս միջոցառումը նվիրված է հայտնի պիեսի ամենահակասական բեմադրություններից մեկին, որը 1929թ․֊ին ներկայացրել է Պետդրամայի (այժմ՝ Ալեքսանդրինյան) թատրոնը։

Այդ « «Տարտյուֆ»֊ը որպես բեմադրություն ծնվել է փոփոխությունների ժամանակաշրջաններում և ժամանակին հանդիսատեսների ու քննադատների մեջ առաջացրել է ոչ միանշանակ կարծիքներ։ Հաջողությունը եղել է շշմեցուցիչ, սակայն ոչ երկարատև։ Իսկ ավելի ուշ դրա մասին աշխատել են ընդհանրապես մոռանալ։ Իսկ եթե հիշել են, ապա այն անվանել են «տխրահռչակ» »,֊ նշված է ցուցահանդեսի մամլո հաղորդագրության մեջ։

Իսկ «Թատրոնի և երաժշտական արվեստի թանգարանն» առաջարկում է «Մոլիերը և երաժշտությունը» խորագրով առցանց էքսկուրսիա։

Հայտնի է, որ Մոլիերը իր ժամանակակից հայտնի կոմպոզիտորների հետ ստեղծել է 11 երաժշտական ստեղծագործություն, որոնք իրենց մեջ համադրում են պար, մնջախաղ, երկխոսություն և նվագակցություն։

Թանգարանում այս կողմից Մոլիերին կներկայացնեն երկու հատվածներով։ Առաջին հատվածում կպատմեն կատակերգական բալատի՝ որպես երաժշտական֊

դրամատիկական ժանրի, ինչպես նաև այդ ժանրով Մոլիերի հեղինակած «Երևակայական հիվանդը» պիեսի մասին։ Այն համարվում է մեծ դրամատուրգի վերջին ստեղծագործությունը։ Իսկ էքսկուրսիայի երկրորդ հատվածում մեկ այլ՝ Շերեմետևյան երաժշտական թանգարանում հանդիսատեսներին կծանոթացնեն մոլիերյան ժամանակաշրջանի երաժշտական գործիքներին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 229 անգամ