Բացառություն չէ նաև «Ինչ լավ է, որ այսպիսին եմ» բեմադրությունը․․․10.21.2022
«Ինչ լավ է, որ այսպիսին եմ»։ Սա այն պիեսի վերնագիրն է, որը առաջիկայում Մոսկվայի պատմության թանգարանում հանդիսատեսներին կներկայացնեն «Պրակտիկա» թատրոնը և Բրուսնիկինի արվեստանոցը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Բեմադրությունը հասցեագրված է ողջ ընտանիքին։ Այն պատրաստված է մանկական ոտանավորների և ռուսաստանցի հեղինակների արձակ գործերի հիման վրա։
Այս ընտանեկան բեմադրության ժամանակ մեծերը կկարողանան իրենց զգալ որպես երեխա, իսկ երեխաները մտքով կմարզվեն իրենց ծնողներին առավել լավ հասկանալու համար։ Սա ներկայացում է յուրահատուկ հիշեցում է այն բանի մասին, թե որքան կարևոր է, որպեսզի մարդն իր մեջ պահպանի անմիջականությունը, հետաքրքրասիրությունը և սերը կյանքի նկատմամբ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ մարդ դարձել է ավելի մեծ․․․
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ թատրոնը պետք է լինի հրաշքի հետ հանդիպման վայր։ Թող որ փոքրիկ, բայց և այնպես՝ հրաշքի հետ հանդիպման վայր։ Միամի՞տ է հնչում։ Հրաշալի է։ Միամտությունը դա քո մեջ եղած երեխային հասկանալու բանալին է»,֊ իր բեմադրության ասելիքը այսպես է մեկնաբանել ռեժիսոր Անդրեյ Գորդինը։
Ասենք, որ «Պրակտիկա» թատրոնը և Բրուսնիկինի արվեստանոցը իրենց բեմադրությունների համար հաճախ որպես հարթակ են ընտրում Մոսկվայի թանգարանի տարածքը։
Այդ առումով բացառություն չէ նաև «Ինչ լավ է, որ այսպիսին եմ» բեմադրությունը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: