Դահլիճում հնչել են «պատանդ» վերցված մարդկանց ճիչեր․ «Բաց թող, ցավում է․․․»11.09.2022
Ռուսաստանի Կալուգա քաղաքի ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է «Քաղաքավարի մարդիկ» վերնագրով իմմերսիվ բեմադրության պրեմիերան, որն անդրադառնում է Դոնբասում տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Ներկայացման ընթացքում ուկրաինական բանակի զինվորական հագուստներով մարդիկ ցուցադրում են հրաձգության տեսարան, որից հետո հարձակվում են հանդիսատեսների վրա և վերցնում պատանդ։
Համացանցում տարածված տեսագրության համաձայն, ուկրաինական բանակի զինվորական հագուստներով դերասանները բեմադրության ցուցադրության ժամանակ օդ են կրակել ապամարտականացված զենքով (ապամարտականացված զենքը կրակում է դատարկ փամփուշտներ֊խմբ․)։ Դահլիճում հնչել են «պատանդ» վերցված մարդկանց ճիչեր․ «Բաց թող, ցավում է․․․»։
«Այդպիսի տեսարաններից մաշկդ փշաքաղվում է, սարսափ և անտրամաբանություն։ Հեղինակները ցանկացել էին հանդիսատեսներին խորասուզել այն մթնոլորտի մեջ, որը զգում են Դոնբասի բնակիչները 8 տարի շարունակ»,֊ նշել է «Նիկա -TV» տեղական հեռուստաալիքը։
«Քաղաքավարի մարդիկ» բեմադրությունը իրենից ներկայացնում է կինոյի, թատրոնի և երաժշտության սիմբիոզ։ Դերասանները ռազմական գործողությունների վետերաններ են, որոնք 2014թ․֊ից մասնակցել են Ուկրաինական հակամարտությանը։
Հեղինակները պլանավորել են իրենց բեմադրությունը ցուցադրել Ռուսաստանի ևս 12 քաղաքներում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: