Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ հիմնադրի, «Տաբակերկայի» «Ճայի» անունը, «Մոտրոսկայա տիշինա» է

11.14.2022

Մոսկվայի Օլեգ Տաբակովի թատրոնում պատրաստվում են ցուցահանդեսի։ Այստեղ փորձել են իրենց նշանավոր ներկայացումներից մեկյի՝ «Մոտրոսկայա տիշինա»֊յի պատմությունը ներկայացնեկ ցուցահանդեսային ձևաչափով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Միջոցառումը թատրոնն իրականացնում է Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանի հետ համատեղ։։

«Դա լինելու է մեծ ցուցահանդես այն մասին, թե ինչպես է սկսվել մեր «Մոտրոսկայա տիշինա» բեմադրությունը»,֊ հայտարարել է թատրոնի գեղեարվեստական ղեկավար Վլադիմիր Մաշկովը։ Ըստ նրա, պիեսը կապված է Ռուսաստանի տարածության և պատմության հետ և առնչվում է այնպիսի դրվագների, որոնք տեղ են գտել 1029, 1039, 1944 թվականներին։ Մաշկովն ընդգծել է, որ բեմադրության մեջ ներկայացվող իրադարձությունները կապ ունեն ոչ թե պարզապես պատմության հետ, այլ դրա մեջ՝ մարդու պատմության հետ։

«Մոտրոսկայա տիշինա» պիեսի հեղինակը Ալեքսանդր Գալիչն է։ Այն անդրադառնում է 1929-1943 թվականների կյանքի խորխորատներում հայտնված հրեական մի փոքրիկ ընտանիքի, այդ ընտանիքի հոր և որդու պատմությանը։

1990թ․֊ին «Մոտրոսկայա տիշինա» բեմադրությունը հայտնվում է Տաբակովի թատրոնի խաղացանկում։ Աjն 10 տարի շարունակ համարվել է թատրոնի գլխավոր բեմադրությունը։ Օլեգ Տաբակովը այդ բեմադրությունը համարել է «Տաբակերկա»֊յի «Ճայը», իր թատրոնի հիմնը (նկատի ունի Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (МХТ-ի) բրենդը համարվող չեխովյան «Ճային»)։ Այն ցուցադրվել է նաև ԱՄՆ֊ում, Իսրայելում, Ճապոնիայում։

«Մոտրոսկայա տիշինա» բեմադրությունը, որոշ ընդմիջումից հետո, 2019թ․֊ին կրկին վերադարձվել է Տաբակովի թատրոնի բեմ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 384 անգամ