Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Ֆրանկ Պավլոֆֆի, «ինձնից ոչինչ կախված չէ» դրվածքը բերում է ողբերգություններ

11.28.2022


Նախօրեին, նոյեմբերի 27֊ին, Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնի «Սև սենյակում» թատերականացված ընթերցմամբ ներկայացվել է ֆրանսիացի գրող Ֆրանկ Պավլոֆֆի «Դարչնագույն առավոտ» նովելը։

Այս հակաֆաշիստական նովելն ավելի քան 10 տարի Ֆրանսիայի գրքերի շուկայի բեսթսելլերներից է համարվում։ 12 էջանոց գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես է ծմվում Դարչնագույների նոր պետությունը և ինչի կարող են հանգեցնել միակամության մասին օրենքները։

Այս կարճ պատումը ցույց է տալիս , որ «ինձնից ոչինչ կախված չէ» դրվածքը իր հետևից բերում է ողբերգություններ, իսկ հասարակությունը, որտեղ ընդունվում է միակ «ամենաճիշտ» տեսակետը, դատապարտված է։

Այդ մասին համոզվում են երկու ընկերները, որոնք հետևել են, թե ինչպես նոր միջոցներ ձեռնարկելու արդյունքում ամեն ինչ փոխում է իր գույնը՝ կատուները, շները, թերթերը, ռադիոն, բայց կարծում են, որ անհանգստանալու համար պատճառներ չկան։

Այս թատերականացված ընթերցման հանդիսատեսները 6-10 տարեկան երեխաներն էին՝ իրենց ծնողների հետ, որոնք գիրքն ինքնուրույն արդեն կարդացել էին և թատրոն էին ժամանել հեղինակի, նրա թարգմանչի, հրատարակչի, նույնիսկ հոգեբանների ու մանկավարժների հետ՝ թեմատիկ քննարկմանը պատրաստված։








Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 213 անգամ