Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որպես հայելի կարտացոլեն շավիղից դուրս եկած մեր օրերը

12.12.2022



Զալցբուրգի փառատոնը ներկայացրել է 2023թ․֊ի ծրագիրը, որը բացի բազմաթիվ համերգներից հանդիսատեսներին կներկայացնի օպերային, դրամատիկական և երիտասարդական ծրագրեր։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ինչպես միշտ, հանրահայտ միջոցառման անցկացման համար ընտրվել են ամռան ամիսները։ Այն կկայանա հուլիսի 20֊ից օգոստոսի 31֊ին։ Այս անգամ փառատոնը կառաջնորդվի շեքսպիրյան Համլետի նշանավոր արտահայտությամբ «Ժամանակը դուրս է սայթաքել իր շավիղից»։

Կազմակերպիչների կարծիքով մեր դարը նույնպես «շավիղից դուրս է սայթաքել» և գլոբալ կապերի և հեռանկարների հարցերը դարձել են առավել օրախնդիր, քան՝ երբևէ։ Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում պարզել, թե արդյոք արվեստն ունի միջոցներ, որպեսզի հակադրվի այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառանում են մարդկանց առջև։

Փառատոնի կազմակերպիչները համոզված են, որ ինչ֊որ մի հրաշքով այդ հիմնախնդիրը հնարավոր է լուծել արվեստի ուժով։

Այն օպերային ստեղծագործությունները, որոնք ընդգրկվել են կայանալիք փառատոնի ծրագրում, որպես հայելի կարտացոլեն իրենց շավիղից դուրս եկած մեր օրերը։ Դրանք կներկայացվեն տարբեր դիտանկյուններից և կհակադրվեն ներկա սերնդի առջև ծառացած մարտահրավերներին։

Փառատոնի օպերային հատվածի ազդագրում տեղ են գտել 5 բեմադրության և 3 համերգների վերնագրեր, որոնց թվում Հենրի Պերսելլլի «Հնդկացիների թագուհին» օպերան։

Դրամատիկական ծրագրում կներկայացվեն 6 բեմադրություն և մի շարք հատուկ իրադարձություններ (ընթերցումներ, կինոդիտումներ):

Ավելացնենք, որ Զալցբուրգի փառատոնը պլանավորում է ներկայացնել նաև Մաքս Ռեյնհարդտի 150֊ամյակին նվիրված հատուկ ծրագիր, որի մասին առավել մանրամասն կհայտարարվի 2023թ․֊ի գարնանը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 189 անգամ